Կառավարությունն օգոստոսի 28-ի նիստում որոշում է ընդունել` պետությանն ունեցած 9 մլրդ դրամ պարտքի դիմաց «Միկա» մարզահամալիրը հանձնել ֆինանսների նախարարությանը:
Կառավարության հիմնավորման համաձայն` պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` «ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունվել է հարկադիր կատարողի առաջարկը` Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող «Միկա» մարզահամալիրն ամրագրել ֆինանսների նախարարության հաշվեկշռում»:
Նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մանրամասն քննարկել գործարքը, որպեսզի պետությունն այս գործընթացից չտուժի:
«Միկա» մարզահամալիրը հարկադիր աճուրդի էր հանվել օգոստոսի 25-ին: Մեկնարկային գին էր սահմանվել 9 մլրդ դրամը:
Civilnet











