Dropbox-ն ավելացրել է ծառայության չափը մինչև 1 Տբ

Dropbox ամպային ծառայությունը զգալիորեն մեծացրել է տեղեկատվության պահպանման չափը, որը տրամադրվում էր վճարովի՝ 500 Գբ-ից մինչեւ 1 Տբ: Mashable-ը հաղորդում է, որ 1 Տբ հիշողության համար ծառայությունն առաջարկում է $10՝ մեկ ամսվա համար, կամ $100՝ մեկ տարվա համար: Նախկինում նույն արժեքի դիմաց առաջարկվում էր տասն անգամ քիչ հիշողություն:
Գնային քաղաքականության փոփոխություններից բացի, ծառայությունը բարելավել է համատեղ մատչման ղեկավարումն ու գաղտնաբառերի մատչման գործառույթը, հավելել միայն կարդալու հնարավորության գործառույթը, ինչպես նաև ներկայացրել սահմանափակ ժամկետներով ակտիվացման հղումներ: Արդեն գործող վճարովի Dropbox ամպային հիշողության պահպանման ծառայությունից օգտվողների համար վերոնշյալ թարմացումները մոտ ապագայում կակտիվանան ավտոմատ կերպով:
Թեմա
Civilnet










