Նորություն չէ, որ կաթը նպաստում է ոսկորների ամրությանը, իսկ գազարը լավացնում տեսողությունը: Բաց դու մի բան չգիտես՝ որոշակի սննդամթերքներ միասին ուտելով, դու կարող ես շատ ավելի լավ պայքարել հիվանդությունների դեմ: Ներկայացնում ենք մի քանի տարբերակ:
1․ Կալցիում + ինուլին = առողջ ստամոքս, ուժեղ ոսկորներ
Եթե խնդիրներ ունես մարսողության հետ, պետք է իմանաս ինուլինի մասին, որն օգնում է մարսողական համակարգում «լավ» բակտերիաների ճիշտ քանակի պահպանմանը: Ինուլինը նաև օգտակար է ոսկորներին, քանի որ նպաստում է կալցիումի յուրացմանը: Այս հրաշալի սննդանյութը պարունակվում է նաև բնության բարիքների մեջ:
Ինուլինի լավ աղբյուր են արտիշոկները, սոխը, սխտորը, բանանը, ամբողջական ցորենի ալյուրը և այլն:
Կալցիումի լավ աղբյուր են կաթը, յոգուրտը, պանիրը, բրոկոլին, կաղամբը, սաղմոնը, նուշը, բրինձը և այլն:
Մի քանի տարբերակ
- Վարսակի փաթիլների շիլա՝ մեջը կտրտած բանան
- Գրիլ արած ծնեբեկ՝ պարմեզան պանրով:
2. Կալցիում + վիտամին D = ուժեղ ոսկորներ
Մեր օրգանիզմը բավական շատ D վիտամինի կարիք ունի կալցիումի յուրացման համար:
Վիտամին D պարունակվում է սաղմոնի, թունայի, ձվի դեղնուցի, նուշի և այլնի մեջ:
Հետաքրքիր համադրություններ են՝
- Գրիլ արված սաղմոնը կաղամբով
- Օմլետը բրոկոլիով և պանրով
- Թունա ձուկը ցածր յուղայնությամբ պանրով և ամբողջական ցորենի հացով:
3․ Վիտամին E + վիտամին C = սուր տեսողություն
Ուզո՞ւմ ես սուր տեսողություն ունենալ: Ընդունիր E վիտամին, ինչն օգնում է կանխարգելել կուրության գլխավոր պատճառներից մեկը՝ մակուլյար դեգեներացիան, համատեղելով այն C վիտամինի հետ:
Վիտամին E պարունակվում է նուշի, գետնանուշի, արևածաղկի և այլնի մեջ:
C վիտամինի հրաշալի աղբյուր են ցիտրուսային մրգերը, կիվին, բուլղարական պղպեղը, բրոկոլին, լոլիկը, ելակը, կարտոֆիլը և այլն:
Կարելի է.
Գետնանուշի կարագ քսել հացի վրա՝ ավելացնելով ելակներ
Աղցանի մեջ ավելացնել մանդարին և նուշ:
4. Երկաթ + վիտամին C = ավելի շատ էներգիա
Եթե անընդհատ հոգնածություն ես զգում, հնարավոր է, որ երկաթի պարունակությունն արյանդ մեջ պակաս լինի: Երկաթն օգնում է թթվածինը մատակարարել մկաններին, ուղեղին և ամբողջ օրգանիզմին: Իսկ հիվանդության դեմ պայքարող C վիտամինն օգտակար է ատամների, սրտի և մաշկի համար, օգնում է երկաթի յուրացմանը:
Երկաթ պարունակվում է սպանախի, վարսակի փաթիլների, սև և կարմիր լոբիների, կարմիր մսի, ձվի մեջ:
Իսկ C վիտամին պարունակվում է ցիտրուսների, պղպեղների, կիվիի, ելակի և այլնի մեջ:
Կարելի է համատեղել հետևյալ կերպ.
Սպանախով և նարնջով աղցան
Վարսակի փաթիլների շիլա ելակներով:
5. K վիտամին + ճարպեր = առողջ ոսկորներ և սիրտ
Ճարպերն օգտակար են միայն, եթե ճիշտ ճարպեր ես օգտագործում: «Լավ» ճարպերը շատ օգտակար են՝ նվազեցնում են «վատ» խոլեստերինը և օգնում են, օրինակ, K վիտամինի յուրացմանը: Իսկ K վիտամինն անհրաժեշտ է ոսկորների ամրացման և արյան մակարդման համար:
K վիտամինի աղբյուր են սպանախը, բրոկոլին, կաղամբը, բրուսելյան կաղամբը և այլն:
Ճարպերի լավ աղբյուր են ցանկացած տեսակի ընկուզեղենը, ձեթերը՝ ներառյալ զեյթունինը, ավոկադոն և այլն:
6. Բետա կարոտին + ճարպեր = փայլուն մաշկ
Մոռացիր ծերացման դեմ պայքարող բոլոր քսուկները: Բետա կարոտինը, որի յուրացման համար անհրաժեշտ են ճարպեր, վերածվում է A վիտամինի, ինչն էլ մաշկին տալիս է երիտասարդական փայլ: Վիտամին A-ն օրգանիզմում կենտրոնական դեր ունի առողջ իմունիտետի և վերականգնողական համակարգերի համար, բայց առանց «լավ» ճարպերի, այն չի յուրացվի:
Բետա կարոտինի լավ աղբյուր են գազարը, ծիրանը, քաղցր կարտոֆիլը, պապայան, սպանախը և այլն:
Ճարպերի լավ աղբյուր են ամեն տեսակի ընկուզեղենը, արևածաղկի սերմերը, զեյթունի և այլ ձեթերը, ավոկադոն:
Համադրության օրինակներ.
Քաղցր կարտոֆիլը ցողել զեյթունի ձեթով և եփել ջեռոցում
Գազարի հյութ սերուցքով:
7. Ցինկ + ծծմբային բաղադրիչներ = ուժեղ իմունային համակարգ
Ուշադրություն բոլոր սոխ և սխտոր սիրողներին: Այս 2 կծու բույսերն ավելին են անում, քան ուղղակի ուտեստին համ տալը: Դրանց մեջ պարունակվող ծծումբը նպաստում է ցինկի յուրացմանը:
Ցինկի լավ աղբյուր են բոլոր ամբողջական հացահատիկները՝ ներառյալ դարչնագույն բրինձը և ամբողջական հացահատիկից հացերը:
Ուտեստներ․
Դարչնագույն բրինձ՝ կարամելացված սոխով
Ամբողջական ցորենից հացի կտորի վրա քսել թեթև սերուցքային պանիր՝ վրան ավելացնելով մի քիչ կտրտած սոխ:
Civilnet











