Apple-ը մոտ ապագայում կհամագործակցի համաշխարհային խոշորագույն վճարային համակարգերի հետ, ինչպիսիք են Visa, MasterCard և American Express, ինչը նոր սերնդի iPhone-ը կվերածի վճարային քարտի: Bloomberg-ը հաղորդում է, որ ընկերության և վճարային համակարգերի միջև արդեն ձեռք է բերվել համաձայնություն, որի մասին պաշտոնապես կհաղորդվի սեպտեմբերի 9-ին: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա գնումներ կատարել առանց վճարային քարտի առկայության՝ միայն օգտագործողի մատնահետքով:
Նախկինում նման գործառույթ է ունեցել iPhone 5s գաջեթը և կոչվել է Touch ID:
Civilnet











