Գլխավոր Լրահոս

Օգոստոսին «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 34%-ով

Օգոստոսին «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 34%-ով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2014թ. օգոստոսին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ուղևորահոսքն ավելացել է 34%-ով:

Օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` 2014թ. օգոստոսին «Զվարթնոցի» ծառայություններից օգտվել է 265 391 ուղևոր, իսկ 2013թ. օգոստոսին համապատասխան ցուցանիշը կազմել է 197 957:

Չվերթների թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 31%: 2014թ. օգոստոսին կատարվել է 2262 չվերթ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 1726-ի համեմատ:

Անցած ամիս դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթներ է իրականացրել 33 ավիաընկերություն` 2013թ. օգոստոսի 27-ի համեմատ: Օդանավակայանում նշում են, որ մի շարք ընկերություններ ավելացրել են հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: 

 

Ուղևորների թիվը 2013թ. օգոստոսին

Ուղևորների թիվը 2014թ. օգոստոսին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

94 083      

123 366      

 + 31 %

Մեկնող

103 874    

142 025      

 + 37 %

Ընդամենը

197 957

265 391

 + 34 %

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում