Գլխավոր Լրահոս

Խուճապ Facebook-ի պատճառով

Խուճապ Facebook-ի պատճառով

ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու մի շարք երկրներում Facebook սոցցանցի աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Mashable աղբյուրը հաղորդում է, որ կայքին առնչվող տեխնիկական խնդիրներն առաջացել են սեպտեմբերի 3-ի երեկոյան` ժամը 23:00-ի մոտակայքում։ Թե ինչ խնդրի հետ է կապված եղել սոցցանցի աշխատանքի խափանումը, դեռ հայտնի չէ։ Խափանումից 10 րոպե անց Facebook-ի օգտատերերը կրկին հնարավորություն են ունեցել մուտք գործել սոցցանց։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիս, հունիս և օգոստոս ամիսներին սոցցանցի աշխատանքներում մի շարք խափանումներ են գրանցվել։ Վերջին ամենախոշոր խափանումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին։ Սոցցանցի աշխատանքի յուրաքանչյուր վայրկյան դադարը ընկերությանը 22,5 հազ. դոլար է արժենում, կես ժամը՝ մոտ 0,5 մլն դոլարի վնաս պատճառում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում