Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է Եվրապայի 2016 թվականի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի մեկնարկին։
«Պատրաստ եմ Եվրո 2016-ի որակավորման փուլի մեկնարկին։ Առա՛ջ Հայաստան», - գրել է Մխիթարյանն իր էջում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը I խմբում իր առաջին հանդիպումը կանցկացնի այս կիրակի՝ սեպտեմբերի 7-ին։ Այդ օրը մեր ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ։
Civilnet











