Այս գիշեր Նյու Յորքում ավարտվել են «Մեծ սաղավարտի» վերջին՝ ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության քառորդ եզրափակիչները և հայտնի են դարձել կիսաեզրափակիչ բոլոր զույգերի կազմերը։
Տղամարդկանց մրցաշարի վերջին քառորդ եզրափակիչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մեծ դժվարությամբ հաղթահարել է ֆրանսիացի Գայել Մոնֆիլսի արգելքը։ Վերջինս նույնիսկ ունեցել է երկու մաչբոլ, սակայն չի կարողացել օգտվել դրանցից։ Խաղն ավարտվել է 5 սեթում 4:6,3:6,6:4,7:5,6:2 հաշվով։
Կիսաեզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչը։ Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են սերբ Նովակ Ջոկովիչը, ով այս մրցաշարում ստացել է առաջին համարը, և ճապոնացի Կեի Նիշիկորին։
Այսօր երեկոյան Նյու Յորքի կորտերում կկայանան կանանց մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Մրցաշարի թիվ մեկ ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ուժերը կչափի ռուսաստանցի Եկատերինա Մակարովայի հետ, իսկ աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ, դանիացի թենիսիտուհի Կարոլին Վոզնյացկին կփորձի հաղթահարել չինուհի Շուայ Պենի արգելքը։
Civilnet











