Հայտնի է, որ Մյունխենի «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» հանդիպումները մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն Գերմանիայում, այլ նաև ամբողջ աշխարհում, քանի որ նրանք դասվում են վերջին տարիներին աշխարհի ուժեղագույն ակումբների թվին։
Հոկտեմբերի վերջին Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բավարիա» - «Բորուսիա» խաղի տոմսերի հայտերի թիվը գերազանցել է 200 հազարը։ Այդքան հայտ է ստացել մյունխենյան ակումբը, որը սեփական հարկի տակ ընդունելու է այդ խաղը։ Բավարացիները մեծ պահանջարկի պատճառով ստիպված են եղել դադարեցնել տոմսերի առցանց վաճառքը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» և «Բորուսիան» վերջին անգամ հանդիպել են այս տարվա օգոստոս ամսին։ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Բորուսիան» 2։0 հաշվով պարտության էր մատնել Բունդեսլիգայի գործող չեմպիոնին։ Այդ խաղի ժամանակ գերազանց խաղով աչքի էր ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել էր գոլի հեղինակ։ Մյուս գոլը խփել էր Պյեր Էմերիկ Օբամեյանգը։
Civilnet











