Իսպանական բարձրագույն խմբում հանդես եկող «Վիլյառեալ» ֆուտբոլային ակումբը շոտլանդական «Սելտիկի» հետ ընկերական խաղում թիմի կազմում խաղադաշտ է դուրս բերել 13-ամյա մի պատանու, ով հիվանդ է քաղցկեղով։ Այս մասին հաղորդում է The Metro-ն։
Ակումբի պատանի երկրպագուն իրականացրել է իր վաղեմի երազանքը՝ մասնակցելով սիրված ակումբի մարզադաշտում՝ «Էլ-Մադրիգալում» կայացած հանդիպմանը։ Այս խաղը կազմակերպել էր քաղցկեղով հիվանդ երեխաների աջակման բարեգործական հիմնադրամներից մեկը։
Նախ պատանին իր աթոռն է ստացել «Վիլյառեալի» հանդերձարանում, շփվել ֆուտբոլիստների հետ, ապա 12 համարի մարզաշապիկով դուրս է եկել խաղադաշտ և դարձել գոլի հեղինակ։ Դրանից հետո հիվանդ երեխան փոխարինվել է երկրպագուների բուռն ծափողջունների ներքո։
Civilnet











