Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի նախկին գլխավոր մարզիչ, սըր Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է, ոոր ՈՒԵՖԱ-ի կենտրոնական գրասնեյակում՝ Նյոնում կայացել է անվանի մարզիչների ֆորում, որի ժամանակ քննարկվել է ֆուտբոլում տուգանային նստարան մտցնելու հարցը։
«Մենք չենք կարողացել համաձայնության գալ, քանի որ դա վիճելի հարց է, որը փոխում է նախկինում գոյություն ունեցող ամեն ինչ, այդուհանդերձ լավ քննարկում եղավ։ Դա այն է, ինչին ուշադրություն է դարձնում ՈւԵՖԱ-ն։ Նման որոշումն ունի իր առավելութոյւնները։ Օրինակ, դա վերաբերում է այն ֆուտբոլիստներին, ովքեր կեղծ հնարքների են դիմում», - ասել է Ֆերգյուսոնը։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Նախկինում էլ է քննարկվել ֆուտբոլում տուգանային նստարան կիրառելու հարցը այնպես, ինչպես դա արվում է հոկեյում։ Սա նշանակում է, որ կոշտ, բայց հեռացման ոչ ենթական ֆուտբոլիստները որոշակի ժամանակ կանցկացնեն տուգանային նստարանին, ապա նորից կվերադառնան խաղադաշտ։ Սա թույլ կտա ապահովել խաղերի ինտրիգը և շեշտակիորեն չազդել խաղի ընթացքի վրա։
Civilnet











