Բրիտանական «Երեխաների հասարակություն» բարեգործական կազմակերպության վերջին ուսումնասիրության համաձայն՝ Մակեդոնիայի երեխաները աշխարհում ամենաերջանիկն են: Մակեդոնիային հաջորդում են Նիդեռլանդները, Հայաստանը, Գրենլանդիան և Իսլանդիան: Ռուսաստանը 19-րդ տեղում է, մինչդեռ Թուրքիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Իտալիան և Լեհաստանը եզրափակում են ցուցակը.այսպիսով այս երկրների երեխաները ամենատխուրն են (համապատասխանաբար):
«Լավ մանկության զեկույց 2014» անունը կրող զեկույցը հիմնված է 39 երկրի շուրջ 50 հազ. երեխաների հարցման վրա և անցկացվել է Յորքի համալսարանի հետ համատեղ: Փաստաթուղթը վկայում է, որ ուսումնասիրությունը դարձել է երեխաների բարեկեցության վերաբերյալ ամենալայնածավալ համաշխարհային ծրագրերից մեկը: Երեխաներին խնդրել են գնահատել իրենց բարեկեցությունը՝ հիմնվելով ընտանիքի, փողի և ունեցվածքի, ապագայի, առողջության, ընկերների, արտաքին տեսքի և դպրոցի վրա:
Զեկույցը ապացուցում է, որ երեխաների երջանկությունը տարբեր է ՝ կախված տարիքից: Այսպիսով, 10-13 տարեկանների 13%-ը իրենց դժբախտ են զգում արտաքին տեսքի պատճառով, սակայն աղջիկների մոտ դա ավելի վառ արտահայտված է, քան տղաների: Սովորաբար ակտիվ երեխաները և նրանք, ովքեր օգտվում են համակարգիչներից և համացանցից, ավելի բարձր բարեկեցիկ են ապրում, քան նրանք, ովքեր պասիվ են և զրկված են տեխնոլոգիաներից: Իրենց ավելի աղքատ զգացող երեխաները երկու անգամ ավելի շատ են ասում, որ դժբախտ են և երեք անգամ ավելի շատ՝ որ բավարարված չեն կյանքից: Տղաները, որպես կանոն, աղջիկներից երջանիկ են:
Ծնողների գործնական ներգրավվածությունը դրականորոն է ազդում երեխաների բարեկեցության վրա: Զեկույցը բացահայում է, որ զգացմունքային աջակցությունը, ֆիզիկական խնամքը, կրթական աջակցությունը և վերահսկողությունն մեծ կապ ունեն երեխաների՝ երջանկության և բավարարվածության ընկալման:
Civilnet











