Գլխավոր Լրահոս

US Open-ի եզրափակիչում՝ Սերենա Ուիլյամս - Կարոլին Վոզնյացկի

US Open-ի եզրափակիչում՝ Սերենա Ուիլյամս - Կարոլին Վոզնյացկի

Վաղը՝ սեպտեմբերի 7-ին US Open-ի կանանց մենախաղերի մրցաշարի եզրափակիչում ուժերը կչափեն դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին և ամերիկուհի Սերենա Ուիլյամսը։

Նախօրեին Կարոլին Վոզնյացկին հաղթահարել է չինուհի Շուայ Փենի արգելքը։ 7։6, 4։3 հաշվի ժամանակ հօգուտ Վոզնյացկու չինուհին վնասվածք է ստացել։ Բժիշկները նրան կորտից դուրս են բերել հաշմանդամի սայլակով։ Վոզնյացկին արդեն մեկ անգամ խաղացել է US Open-ի եզրափակիչում։ 2009 թվականին նա զիջել էր բելգիացի թենիսիստուհի Քիմ Քլիյսթերսին։

Իր 4-րդ եզրափակչին կմասնակցի Սերենա Ուիլյամսը։ Նա առանց մեծ դժվարության՝ 6։1, 6։3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Եկատերինա Մակարովային։

Հիշեցնենք, որ տղամարդկանց մենախաղերի կիսաեզրափակիչներում այսօր ուժերն են չափելու սերբ Նովակ Ջոկովիչն ու ճապոնացի Կեի Նիշիկորին, խորվաթ Մարին Չիլիչն ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում