Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը պատանեկան օլիմպիական խաղերին ուղարկել է 23 տարեկան չեմպիոնի․ Մարզական սկանդալ

Ադրբեջանը պատանեկան օլիմպիական խաղերին ուղարկել է 23 տարեկան չեմպիոնի․ Մարզական սկանդալ

Ռուսական Sportbox.ru կայքը կայքը մի հրապարակում է տեղադրել, որով պնդում է, որ Նանջինգում կայացած ամառային երկրորդ պատանեկան օլիմպիական խաղերն ամենասկանդալայինն էին համաշխարհային սպորտի պատմության ընթացքում։

Կայքը պնդում է, որ շատ մասնակիցներ թաքցրել են իրենց տարիքը և մեդալներ նվաճել պատանի մարզիկների հետ պայքարում։ Նրանց թվում է ադրբեջանցի Թեյմուր Մամադովը, ով ըմբշամարտի մրցումներում նվաճել է ոսկե մեդալ։ Բելգիական «Ռայերեն 2006» ակումբի փոխնախագահ Իսա Գամբուլատովը բացահայտել է, որ Նանջինգում մենամարտած մի շարք մարզիկներ իրականում չեն համապատասխանել այդ մրցումներին, քանի որ վաղուց դուրս են եկել պատանեկան տարիքից։ Օրինակ Մամադովն, ըստ Գամբուլատովի, եկել էր մենամարտելու 16-17 տարեկան պատանիների հետ, մինչդեռ նա 23 տարեկան է։

Միջազգային օլիմպիական կոմիտեն առայժ չի մեկնաբանում այս տեղեկությունը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում