Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին, ով հայտնի է իր սկանդալային բնավորությամբ, հիմա էլ «աչքի է ընկել» «Լիվերպուլում», ուր տեղափոխվել է մի քանի շաբաթ առաջ։ Այս մասին հաղորդում է Eurosport-ը։
«Վուլվորհեմփթոնի» հետ ընկերական խաղում, որը տեղի է ունեցել առանց երկրպագուների մասնակցության, Բալոտելին վիճել է մրցակցի ֆուտբոլիստ Ջորջ Սևիլի հետ, ինչից հետո տեղի է ունեցել զրույց մրցավարի հետ, և Բալոտելին փոխարինվել է։ Ականատեսները վկայում են, որ Բալոտելին հարվածել է մրցակցի գլխին, իսկ սոցիալական ցանցերն անմիջապես սկսել են քննարկել այդ լուրը։
Ավելի ուշ թե՛ «Լիվերպուլը» և թե՛ «Վուլվերհհեմփթոնը» հերքել են Սևիլի և Բալոտելիի բախման մասին տեղեկությունը։
Տեղեկացնենք նաև, որ «Լիվերպուլը» Բալոտելիի հետ պայմանագրում լուրջ պատժամիջոցներ է սահմանել իտալացու համար, եթե նա «չափն անցնի»։
Civilnet











