Գլխավոր Լրահոս

Դպրոցի ճամփան դժվար է, երկար…

Դպրոցի ճամփան դժվար է, երկար…

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վերջին հինգ տարվա ընթացքում երեխաների համար դեպի դպրոց տանող ճանապարհի մատչելիությունը նվազել է: Ամբողջ աշխարհում բազմաթիվ երեխաներ ստիպված են դպրոց հասնելու համար անցնել աներևակայելի դժվար ճանապարհներով: Թվում է, թե լուծումը հեշտ է՝ կառուցել կամուրջներ ու ճանապարհներ, ունենալ դպրոցական ավտոբուսներ: Սակայն որոշ երկրներում, որտեղ շարունակ տեղի են ունենում բնական և այլ աղետներ, ուղղակի չկան դրա համար բավարար ֆինանսական միջոցներ:

Այս լուսանկարներում երևում է երեխաների կրթություն ստանալու մեծ ցանկությունը:

5 ժամանոց ճանապարհ դեպի Չինաստանի Գուլու նահանգում գտնվող ամենահեռավոր դպրոց՝ կես մետր լայնություն ունեցող լեռնային կածանով:

Հարավային Չինաստանում, Ժանգ ջաուան գյուղի դպրոցականները բարձրանում են չամրացված փայտյա աստիճաններով:

Հնդկական Հիմալայներով երեխաներն ուղևորվում են դեպի գիշերօթիկ դպրոց։

Լեբակում (Ինդոնեզիա) դպրոցականներն անցնում են վնասված կամրջով

Կոլումբիայում երեխաները Ռիո Նեգրո գետի վրայով անցնում են պղնձյա լարի միջոցով՝ 400 մետր բարձրության վրա:

Ռիաու, Ինդոնեզիա․ երեխաները դպրոց են ուղևորվում կանոե մակույկներով:

Հնդկաստան․ անտառի միջով՝ ծառերի արմատներից պատրաստված կամրջով:

Մյանմարում այս աղջնակը դասի է գնում ցուլի մեջքին նստած

Բելդանգա, Հնդկաստան․ տուկտուկի վրա

Շրի Լանկայում դպրոցական աղջիկներն անցնում են 16-րդ դարի ամրոցի պատերի վրա դրված բարակ տախտակի վրայով:

Դելի, Հնդկաստան․ ձիակառքի վրա տեղավորված դպրոցականները:

Ինքնաշեն բամբուկե լաստանավով ինդոնեզացի աշակերտներն անցնում են Սիհերանգ գետը:

Փիլի, Չինաստան․ 125 մղոն երկարությամբ լեռնային ճանապարհ դեպի գիշերօթիկ դպրոց։

Տարրական դասարանների աշակերտները գետն անցնում են անվադողերի վրա. Ռիզալ նահանգ, Ֆիլիպիններ:

Այս աղջնակը իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ հանգիստ դպրոց է ուղևորվում Շուաֆաթ փախստականների ճամբարում:

Մանիլայում աղջիկները դպրոց են ուղևորվում հորդառատ անձրևի տակ:

Կարաչի, Պակիստան․ անցնելով աղբի ու թափոնների միջով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում