Գլխավոր Լրահոս

Իտալիայի առաջնությունում աշխատավարձերի բյուջեն կազմում է 849 միլիոն եվրո

Իտալիայի առաջնությունում աշխատավարձերի բյուջեն կազմում է 849 միլիոն եվրո

Ա սերիայի թիմերը 2014/15 թվականներին կծախսեն 849 միլիոն եվրո ֆուտբոլիստներին աշխատավարձ վճարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ա սերիայի պաշտոնական կայքից։

Ամենաշատ աշխատավարձերը վճարելու է Թուրինի «Յուվենտուսը»՝ 118 միլիոն, նրան հաջորդում են «Ռոման»՝ 98 միլիոն, «Միլանը»՝ 94 միլիոն, «Ինտեր»՝ 70 միլիոն, «Նապոլին»՝ 70 միլիոն։ 

Աշխատավարձերի ամենաքիչ բյուջեն ունի «Էմպոլին», որը ֆուտբոլիստներին այս տարի կվճարի ընդամենը 11 միլիոն եվրո աշխատավարձ։

Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն իսպանացի մասնագետ Ռաֆա Բենիտեսն է։ «Նապոլին» նրան տարեկան վճարում է 3.5 միլիոն եվրո։ 3.3 միլիոն եվրո է ստանում «Ինտերի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան ստանում է 2.8 միլիոն եվրո։

Ամենաքիչ վարձատրվող մարզիչը «Էմպոլի» թիմի ղեկավար Մուրիցիո Սառին է՝ տարեկան 300 հազար եվրո։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում