Արդեն տեղեկացրել ենք, որ խորվաթ Մարին Չիլիչը դարձել է US Open 2014-ի տղամարդկանց անհատական մրցաշարի հաղթող։ Նա երեք սեթում միևնույն՝ 6։3 հաշվով հաղթել է ճապոնացի Կեի Նիշիկորիին։
«Մեծ սաղավարտի» իր առաջին մրցանակը նվաճելիս Չիլիչը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանշային աղյուսակում զբաղեցնում էր 16-րդ հորիզոնականը։ Հիմա նա բավականին կառաջադիմի՝ հանգրվանելով 9-րդ հորիզոնականում։
Չիլիչն առաջին խորվաթ թենիսիստն է 2001 թվականից, ով խաղացել է ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում։ Նա դարձել է 13-րդ թենիսիստը, ում հաջողվել է նվաճել անհատական տիտղոս US Open-ի տղամարդկանց մրցաշարում։
2005 թվականից հետո առաջին անգամ US Open-ի եզրափակիչում մրցել են թենիսիստներ, ովքեր առաջին անգամ են դուրս եկել եզրափակիչ։ Վերջին 9 տարում առաջին անգամ եզրափակիչ չեն կարողացել դուրս գալ աշխարհի ուժեղագույն թենիսիստների եռյակից և ոչ մեկ՝ Նովակ Ջոկովիչը, Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը։
Civilnet











