Գլխավոր Լրահոս

Facebook-ն աճել է մինչև $200,9 մլրդ

Facebook-ն աճել է մինչև $200,9 մլրդ

Facebook սոցցանցի բաժնետոմսերի շուկայական արժեքը սեպտեմբերի 8-ի առևտրաշրջանի փակմանը կազմել է $77,89, ընկերության ընդհանուր կապիտալիզացիան հասցնելով $200,9 մլրդ-ի։ Այս ցուցանիշով, ըստ Financial Times-ի, ընկերությունն առաջ է անցել ամերիկյան խոշորագույն Bank of America-ից և Coca-Cola ընկերությունից։

Ներդրողները սա պայմանավորել են Facebook-ի՝ տեսանյութերի ծառայությունների ոլորտում գրանցված հաջողությամբ, ինչպես նաև օգտագործողների մոտ կայուն բարձր հեղինակություն վայելող բջջային հավելվածների առկայությամբ։ 2014թ. երկրորդ կիսամյակում Facebook-ի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, աճել է 138%-ով, հասնելով՝ $791 մլն-ի ($0,3 յուրաքանչյուր բաժնետոմսի համար)։ Ընկերության հասույթն աճել է 61%-ով՝ մինչև $2,91 մլրդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $1,81 մլրդ-ի դիմաց։ Հասույթի 62%-ը կամ $1,66 մլրդ-ը բաժին է ընկնել բջջային գովազդին։ Նախորդ տարի այս ցուցանիշը 59% էր։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում