Այսօր՝ ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա 2015 Եվրոպայի Մ-21 առաջնության Հայաստան-Բելառուս ընտրական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մուտքն ազատ է:
Սեպտեմբերի 9-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Բելառուս հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիս տվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։
-Վերջին խաղն է ընտրական մրցաշարում: Ինչպե՞ս կբնութագրեք ընտրական մրցաշարը և ինչկասեք վաղվա խաղի մասին:
-Երևի տեղյակ եք, և ես նույնպես վերլուծել եմ այս հարցը իմ համար, որ ի սկզբանե մենք խմբից դուրս գալու հնարավորություն չունեինք: Երբ ես գլխավորեցի հավաքականը, մեզ մնում էր միայն մեկ բան՝ պահպանողական աշխատանքներ տանել և կառուղողական մոտեցում դրսևորել: Կարծում եմ մեր մոտ ստացվեց՝ բացառությամբ արդյունքի: Իմ համար ֆուտբոլում գույություն ունի միայն հաղթանակ ցանկացած խաղում:
Ինչ վերաբերվում է վաղվա հանդիպմանը, ապա նշեմ, որ 21 տարեկանների հավաքականը պատրաստ է խաղին ու ամեն ինչ կանի որ մրցաշարն ավարտի դրական արդյունքով:
-Արդեն հայտնի՞է, թե ազգային հավաքականի որ ֆուտբոլիստները կմիանաներիտասարդականին:
-Այո, գիշերը ես հեռախոսազրույց ունեցա Դանիայում գտնվող մեր թիմի հետ: Երիատասարդականին միանալու են դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ում կարիքը շատ էր զգացվում հատկապես վերջին խաղի ժամանակ: Կլինեն նաև Տարոն Ոսկանյանը և Արթուր Միրանյանը: Երեկ Տարոնը 25 րոպե խաղաց, ինչը համարում եմ շատ լավ է, քանի որ ֆուտբոլիստները երեք օր չեն կարող անգործության մատնվել: Դա բերում է խնդիրների:
Մեզ խիստ անհրաժեշտ են հարձակվողներ: Ճիշտ է Միրանյանի համար սա առաջին խաղը կլինի, և նա կլինի հիմնական կազմում վաղը: Մենք կհետևենք Արթուրի խաղին, ազգային հավաքականի մարզիչները կհետևեն` հետագա աշխատանքների համար:
Այդ պատճառով այսօր առավոտյան նախատեսված մարզումը տեղափոխել ենք երեկոյան, որ հավաքականին նոր միացած տղաները նույնպես մարզվեն:
-Վադան Պողոսյանն Իսլանդիայի հետ մրցավեճում չխաղաց: Վաղը նա կարո՞ղ է մասնակցելբելառուսների դեմ հանդիպմանը թե չի ժամանել Երևան։
- Վարդանը այստեղ է: Ինչպես գիտեք Իսլանդիայի խաղի համար մենք ունեինք երկու հարձակվող և երկուսին էլ չկարողացանք խաղացնել: Բալոյանը վնասվածք ուներ, իսկ Վարդանը փաստաղթերի խնդիր ուներ: Վերջին օրը նրա փաստաղթային խնդիրը լուծվել էր և մենք կարող էինք նրան բերել Իսլանդիա, սակայն նման պարագայում ես ճիշտ համարեցի չհրավիրել նրան, քանի որ 15 ժամյա ուղևորությունից հետո նա անկարող կլիներ նորմալ խաղ անցկացնել:
-Դուք նշել էիք, որ կարող են այլ խաղացողներ հրավիրվել երիտասարդական հավաքական:Օրինակ, նշել էիք Վահագն Այվազյանի անունը...
- Մենք ազգային հավաքականից արդեն համալրում ունենք: Իսկ կիսապաշտպանությունը բավականին հագեցած է: Բացի այդ, շատ խաղացողներ ունենք, ովքեր 93-94 թթ ծնված են և լրացուցիչ աշխատանքներ տանելու դեպքում, մենք հաջորդ ընտրական փուլի համար կունենանք հավաքականի ամուր կորիզ:
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։
Civilnet











