Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը, ով աշխարհի գործող չեմպիոնն էր, պարտություն է կրել Մոնղոլիայի դրոշի ներքո հանդես եկող Մանդախնարան Գանզորիգից:
Մինչև 65կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում մեր մարզիկը միավորների մեծ տարբերությամբ զիջել է մրցակցին։
Ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել Հայաստանի ևս մեկ մարզիկ Վոլոդյա Ֆրանգուլյանը։
Civilnet











