Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) Մադրիդի «Ռեալին» ճանաչել է 2014 թվականի Եվրոպայի լավագույն ակումբ։
Մադրիդյան ակումբն անցած մրցաշրջանում հաղթել է Իսպանիայի գավաթում, Չեմպիոնների լիգայում նվաճել է իր պատմության ընթացքում 10-րդ տիտղոսը, ինչպես նաև նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Ըստ ECA-ի՝ Եվրոպայի ամենաարագ առաջադիմող ակումբն ավստրիական «Ռեդ Բուլն» է։ Զալցբուրգը ներկայացնող «Ռեդ Բուլը» հաղթել է Եվրոպա լիգայի խմբայինփ ուլի բոլոր խաղերում, փլեյ-օֆֆ փուլում մրցաշարից դուրս է թողել Ամստերդամի «Այաքսին», սակայն զիջել է շվեյցարական «Բազելին»։
«Տարվա լավագույն մարքեթինգային լուծում» անվանակարգում հաղթել է շոտլանդական «Սելթիկը»։ Ակումբին հաջողվել է անլար համացանցային կապով ապահովել իր մարզադաշտի բոլոր այցելուներին։
Civilnet











