Գլխավոր Լրահոս

Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար

Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար

Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների՝ պահելով վիտամիններն ու հանքանյութերը և արտադրելով պրոտեին ու ֆերմենտներ:

Մեր լյարդն օգնում է օրգանիզմին նաև  պայքարելու վարակների դեմ: Լյարդի խնդիրները կարող են լինել ժառանգական կամ կապված լինել վիրուսների հետ: Վատ վերաբերվելով լյարդին՝ կարող ես ավելորդ քաշ հավաքել, գլխացավեր ունենալ, կարող է մարսողական համակարգդ լավ չաշխատել և այլն: Լյարդը նորմալ վիճակում պահելու համար պետք է խուսափել ալկոհոլից, ծխախոտից, զբաղվել սպորտով և շատ հեղուկ խմել:

Ահա մի շարք սննդամթերքներ, որոնք օգտակար են հրաշագործ լյարդի համար:

  1. Սխտոր - Սխտորն օգնում է լյարդին ակտիվացնել այն ֆերմենտները, որոնք դուրս են մղում թունավոր նյութերը: Այն պարունակում է մեծ քանակով սելենիում և ալիցին. բաղադրիչներ, որոնք նպաստում են լյարդի մաքրվելուն:
  2. Թուրինջ - Թուրինջ ուտելը կամ թուրինջի հյութ խմելն օգնում է լյարդին ազատվել վնասակար նյութերից:
  3. Բազուկ - Բազուկը նպաստում է լյարդի ֆունկցիաների իրականացմանը:
  4. Կանաչ տերևներ - Սպանախը, հազարը և այլ կանաչիները մետաղները, քիմիական տարրերը, պեստիցիդները չեզոքացնելու կարողություն ունեն և գործում են որպես լյարդի պաշտպանիչներ:
  5. Ավոկադո - Ավոկադոն օրգանիզմում հակաօքսիդանտներ է  արտադրում, ինչն անհրաժեշտ է լյարդին վնասակար նյութեր հեռացնելու համար:
  6. Ուղղակի քնեք - Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, որոնք 5 ժամից քիչ են քնում, 32%-ով ավելի հավանական է, որ ավելորդ քաշ հավաքեն, քան նրանք, որոնք քնում են 7 ժամ:
  7. Արագացրու քայլերդ - Արագացրեք ձեր տեմպերը և 25%-ով ավելի շատ կալորիա կվառեք: Արկանզասի համալասարանում վերջերս արված մի հետազոտություն պարզել է, որ նրանք, ովքեր անում են կարճ, բայց հագեցած ու արագացված  մարմնամարզություն, 3 ամիս հետո այրում են  20% յուղ, իսկ նրանք, որ ավելի երկար են մարզվում, սակայն չափավոր արագությամբ, փոփոխություն  չեն արձանագրում: Նպատակ դիր 2-3 շաբաթ արագ տեմպային 30 րոպեանոց մարմնամարզություն անել: Այդ ընթացքում պիտի այնքան արագ քայլես, որ անգամ չկարողանաս խոսել: Եթե դժվարանում ես՝ փորձիր մի մասն արագ քայլել, հետո դանդաղ, հետո էլի արագ:
  8. Տանձ ու խնձոր - Տանձն ու խնձորը կարող են օգնել քեզ նիհարել: Հետազոտության մասնակիցների մի խումբ օրական կերել է 3 խնձոր կամ տանձ, իսկ մյուս կեսը կերել է վարսակի փաթիլներ՝ օրական 3 անգամ: 12 շաբաթ հետո «խնձորի» խումբն ավելի շատ է նիհարել՝ մոտ 1.4 կգ, քանի որ խնձորն ու տանձը քիչ կալորիա ունեն և դրանց պարունակած պեկտինը ստամոքսում առաջացնում է նյութ, որն ավելի շատ է զսպում սովի զգացողությունը:
  9. Երիցուկը որպես դեղամիջոց Դեղատնային երիցուկը որպես դեղամիջոց հայտնի էր դեռ Հին Հունաստանի եւ Հռոմի բժիշկներին: Ըստ Ավիցեննայի՝ «երիցուկը օգտակար դեղ է հյուծվածության դեմ, քանի որ դրա ջերմությունը նման է կենդանու ջերմությանը»: Երիցուկի թուրմն օգտագործելու դեպքում բարձրանում է մարսողական գեղձերի հյութազատումը, նվազում են խմորման գործընթացները, վերանում աղիների կծկումները: Երիցուկն ունի չափավոր հանգստացնող ազդեցություն: Այն կարող է լինել բնական քնաբեր միջոց: Երիցուկի օգնությամբ հավասարապես կարելի է պայքարել ընկճախտի և առանց պատճառի առաջացող տագնապի դեմ:
  10. Կոճապղպեղ - Կոճապղպեղը հայտնի է եղել Հնդկաստանում և Չինաստանում դեռևս հնագույն ժամանակներից։ Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, հանգստացնում է որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաև շնչուղիներին։ Հանգստացնող թեյի պատրաստման համար պետք է խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։ Իսկ որպես ցավազրկող միջոց պետք է միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին և 1 ձվի դեղնուցը, քսել վնասված հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաև գլխացավի դեպքում (քսել քիմքին)։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում