Գլխավոր Լրահոս

Իրանում կնոջը բանտարկել են վոլեյբոլ նայելու համար

Իրանում կնոջը բանտարկել են վոլեյբոլ նայելու համար

Իրանական արմատներով Բրիտանիայի քաղաքացուն վոլեյբոլ նայելու համար երկու ամսով բանտարկել են: Այս մասին հաղորդում է Independent-ը: 25-ամյա Գոնչեհ Գավամին ձերբակալվել է, երբ փորձել է մտնել մարզադահլիճ` Իրանի և Իտալիայի տղամարդկանց հավաքականների հանդիպումը դիտելու համար:

Գավամիի եղբայրը` 28-ամյա Իման Գավամին, հայտնել է, որ իր քրոջը պահում են քաղբանտարկյալների և լրագրողների համար նախատեսված խցերից մեկում:

1979 թվականին Իրանում օրենք է ընդունվել, որի համաձայն կանայք տղամարդկանց մարզաձևեր դիտելու իրավունք չունեն: Գավամին բազմիցս մասնակցել է այդ օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում