Գլխավոր Լրահոս

Արգենտինայում արգելել են երեխաներին անվանակոչել Մեսսի

Արգենտինայում արգելել են երեխաներին անվանակոչել Մեսսի

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ծննդավայր Ռոսարիո քաղաքի  քաղծառայողները պնդում են, որ ազգանունները չեն կարող կիրառվել իբրև անուններ: Նրանց կարծիքով` դա անօրինական է և շփոթմունք է առաջացնում: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Այս հայտարարության պատճառը Րիո Նեգրոյի բնակիչ Հեկտոր Վալերան է, ով տեղի իշխանությունների հետ երկու շաբաթ վիճելուց հետո ի վերջո կարողացել է իր նորածին երեխային անվանակոչել Մեսսի:

«Ես Մեսսիի հայրն եմ: Շատերն են իրենց երեխաներին անվանակոչում Լիոնել, սակայն իմ քայլն ավելի տպավորիչ է»,- հպարտ հայտարարել է Հեկտոր Վալերան: 

Այժմ արգենտինական քաղաքների, հատկապես Ռոսարիոյի իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն, որ Վալերայի ընտանիքի դեպքը կարող է օրինակ ծառայել հազարավոր մարդկանց:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում