Գլխավոր Լրահոս

Սանկտ-Պետերբուրգն Ուկրաինայի պատճառով կարող է զրկվել Եվրո 2020-ն անցկացնելու իրավունքից

Սանկտ-Պետերբուրգն  Ուկրաինայի պատճառով կարող է զրկվել Եվրո 2020-ն անցկացնելու իրավունքից

Սեպտեմբերի 19-ին ՈւԵՖԱ-ն պետք է որոշի, թե եվրոպական 13 որ քաղաքներն են ընդունելու Եվրո 2020-ը։ Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու ոչ թե մեկ կամ երկու երկրների տարածքում, այլ ավելի քան մեկ տասնյակ երկրների 13 մարզադաշտերում։

Ներկայացված հայտերում նշվում են նաև Սանկտ-Պետերբերբուրգն ու Երուսաղեմը։ Սակայն ՈւԵՖԱ-ի նախնական զեկույցում խոսվում է Իսրայելում և Ռուսաստանում քաղաքական ծանր իրավիճակի մասին, որը շարունակում է սրվել։ Միաժամանակ նշվում է, որ եթե Սանկտ-Պետերբուրգի մարզադաշտը համապատասխանելու է անվտանգության բոլոր կանոններին, ապա դա չի կարելի ասել Երիուսաղեմի մասին։

Ավելի վաղ չեխական մամուլը հրապարակել էր մի հոդված, որի համաձայն՝ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն քննարկում են այդ կազմակերպություններին Ռուսաստանի անդամակցության սառեցման հարցը, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի այդ երկրում Աշխարհի առաջնությունն անցկացնելու անհնարինությանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականին և ակումբներին թույլ չեն տա մասնակցել միջազգային մրցաշարերին։ Հիմնական խնդիրը, որը նշում են միջազգային այդ կառույցներն այն է, որ Ռուսատսանի առաջնություններում ընդգրկվել են Ղրիմի ակումբները։ Այդ հարցն ՈւԵՖԱ-ն քննելու է Նիոնում սեպտեմբերի 2-րդ կեսին։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում