Արգենտինական «Սան Լորենսո դե Ալմագրո» ակումբի նոր մարզադաշտը կրելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի անունը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի թվիթերյան էջից։
Հռոմի պապը ֆուտբոլի մեծ սիրահար է և մանկուց երկրպագում է «Սան Լորենսո» թիմին։ Նա մի քանի անգամ հանդիպել է թիմի ֆուտբոլիստների և ղեկավարության հետ, նրանց ընդունել Վատիկանում։
«Սան Լորենսոն» Արգենտինայի 12-ակի չեմպիոն է, իսկ անցած մրցաշրջանում ուրախացրել է Հռոմի պապին՝ նվաճելով Հարավային Ամերիկայի ակումբային ամենահայտնի՝ Լիբերտադորեսի գավաթը։
Civilnet











