Գլխավոր Լրահոս

Գվարդիոլան և Մոուրինյոն կրկին վիճել են

Գվարդիոլան և Մոուրինյոն կրկին վիճել են

Նախորդ շաբաթ կայացած ՖԻՖԱ-ի մարզչական ֆորումի ժամանակ Գվարդիոլա - Մոուրինյո հակամարտությունը վերսկսել է: Eurosport-ի հաղորդմամբ` «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին մարզիչների վեճի թեման ֆուտբոլի դաշտի խոտածածկի երկարությունն է եղել: 

Գվարդիոլան հայտարարել է, որ խոտածածկի երկարությունը չպետք է գերազանցի 1.5 սմ-ը, քանի որ այդպես խաղն ավելի արագ է ստացվում, իսկ Մոուրինյոն պատասխանել է. «Յուրաքանչյուրն իր խաղաոճն ունի, ֆուտբոլը տարբեր մեթոդներով կարելի է հետաքրքրացնել»: Գվարդիոլան հակադարձել է. «Ֆուտբոլի գեղեցկությունը կախված է մարզչից, բայց Մոուրինյոն արդյունքը գերադասում է գեղեցկությունից: Ես գիտեմ` միայն արդյունքն է նրա համար կարևոր»:

El Confidential-ի հաղորդմամբ` ավելի ուշ պորտուգալացին շատ ավելի կտրուկ է պատասխանել «Բավարիայի» մարզչին: «Երբ դուք բավականություն եք ստանում ֆուտբոլից, ձեր մազերը չեն թափվում, իսկ Գվարդիոլան ճաղատ է: Նա ֆուտբոլից բավականություն չի ստանում»,- ասել է Մոուրինյոն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում