Գեղեցիկ է աշխարհը, որում ապրում ենք, սակայն այն ավելի գեղեցիկ է, երբ մաքուր է: Բոլորն են երազում բնակվել մաքուր ու հարմարավետ բնակավայրերում, սակայն աճող բնակչությունը, աղտոտված միջավայրը, փոշոտ ու կեղտոտ փողոցները նպաստում են նրան, որ այդ երազանքն այդպես էլ մնա երազանք: Իհարկե, կառավարությունը պետք է ճիշտ պլանավորման ու աշխատանքների շնորհիվ ապահովի քաղաքների մաքրությունը, սակայն հենց իրենք՝ բնակիչները, ավելի պատասխանատու են իրենց բնակավայրը մաքուր պահելու հարցում: Որքան մաքուր է այն վայրը, որում ապրում եք, այնքան ավելի առողջ կլինեն Ձեր ընտանիքն ու դուք: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենամաքուր քաղաքների լավագույն տասնյակը, ինչպես նաև հետաքրքիր փաստեր դրանց մաքրության մասին:
10. Ֆրայբուրգ, Գերմանիա
Ֆրայբուրգը, որին նաև էկո քաղաք են անվանում, ոչ միայն աշխարհի ամենամաքուր, այլև ամենականաչ քաղաքներից է, որն ունի մեքենաներից ազատ փողոցներ և բոլոր կողմերից շրջապատված է կանաչ բլուրներով: Այն հայտնի է նաև իր բարձր կենսամակարդակով, միջնադարյան համալսարանով, տաք ու արևոտ եղանակով, ինչի շնորհիվ զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն է դարձել:
9. Օսլո, Նորվեգիա
Օսլոն Նորվեգիայի ամենախիտ բնակեցված քաղաքն է և հայտնի է աղտոտվածության դեմ իր համառ պայքարով: Վերջին տարիներին համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը: 2007-ին ամերիկյան Reader’s Digest ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի երկրորդ ամենականաչ ու բնակվելու համար ցանկալի քաղաքը: Զբոսաշրջիկներին հատկապես գրավում են քաղաքի մեծաթիվ թանգարանները, ծովափնյա տեսարանները և զբոսայգիները:
8. Հելսինկի, Ֆինլանդիա
Հելսինկին աշխարհի ամենագեղեցիկ սկանդինավյան մայրաքաղաքներից է՝ հիանալի շրջակա միջավայրով ու ենթակառուցվածքներով: 2011-ին անգլիական Monocle Magazine-ի կողմից ստացել է բնակության համար ամենալավ քաղաքի պատվավոր կոչումը: Այն նաև խոշոր կրթական, մշակութային, ֆինանսական ու քաղաքական կենտրոն է:
7. Ուելինգթոն, Նոր Զելանդիա
Ուելինգթոնն աշխարհի 7-րդ ամենամաքուր քաղաքն է: Ամեն տարի քաղաքն իր շրջակա միջավայրի, մթնոլորտի, մշակութային և տեսարժան վայրերի, ինչպես նաև հիանալի ռեստորանների շնորհիվ գրավում է մոտ 3,6 միլիոն զբոսաշրջիկի: Իսկ բնությունն իր հրաշալի լեռներով, ծովափերով ու օդով միայն ավելացնում է մաքուր փողոցներով քաղաքի հմայքը:
6. Կոպենհագեն, Դանիա
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը երկրի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն է: Գեղեցիկ բնություն ունեցող, ամրոցներով ու դղյակներով լի այս քաղաքը 2014-ին ստացել է Եվրոպական կանաչ քաղաք տիտղոսը: Թե՛ կառավարությունը, թե՛ բնակիչներն իրենց ներդրումն են ունեցել մաքուր ու հիգիենիկ քաղաք ստեղծելու ու պահպանելու գործում:
5. Կոբե, Ճապոնիա
4. Մինեապոլիս, ԱՄՆ
Մինեապոլիսը ԱՄՆ Մինեսոտա նահանգի խոշորագույն քաղաքն է, որը տեղակայված է Միսիսիպի գետի ափին և շատ հարուստ է ջրային ռեսուրսներով: Քաղաքի 3.3 միլիոնից ավել բնակչությունը բավական լավ է պահպանում միջավայրի մաքրությունը:
3. Հոնոլուլու, Հավայան կղզիներ
Հոնոլուլուն, որը հավայերենից թարգմանաբար նշանակում է հանգստի նավահանգիստ, աշխարհահռչակ զբոսաշրջային կենտրոն է: Անաղատ բնությունը մեծ դեր է խաղում զբոսաշրջիկներին գրավելու հարցում, սակայն քաղաքացիական բարձր գիտակցությունը ևս որոշիչ դեր է խաղում: Խաղաղօվկիանոսյան քամիները մաքրում են քաղաքի օդը աղտոտվածությունից, իսկ պարբերական անձրևները նպաստում են փոշու վերացմանը: Սա Հավայան կղզիների մարգարիտն է, իսկական մերձարևադարձային դրախտ:
2. Ադելաիդե, Ավստրալիա
Ադելաիդեն Հարավային Ավստրալիայի մայրաքաղաքն է և Ավստրալիայի ամենամաքուր քաղաքներից մեկը: Գտնվելով Ս. Վինսենթի ծովածոցի ու լեռնաշղթաների միջև՝ քաղաքն ունի առանձնահատուկ հմայք: Ավստրալիայի Գույքի խորհրդի կողմից քաղաքը վերջին երեք տարիներին անընդմեջ ճանաչվել է բնակության համար ամենահարմարը: Հիանալի նախագծված քաղաք է՝ լայն զբոսայգիներով ու ճեմուղիներով, ունի կատարյալ կրթական ու կազմակերպված աղբահանության համակարգ, որոնք որոշիչ դեր են խաղում քաղաքի մաքրության հարցում:
1. Կալգարի, Կանադա
Աշխարհի ամենամաքուր քաղաքների տասնյակը գլխավորում է Կանադայի Կալգարի քաղաքը: Գտնվում է Ռոկի լեռների ու Սավաննայի միջև, քաղաքով անցնում է երկու խոշոր գետ՝ Բոու և Էլբոու, որոնք ապահովում են օդի խոնավությունը: Այն վերջին հինգ տարվա ընթացում միշտ գտնվել է աշխարհի ամենամաքուր քաղաքների եռյակում՝ ըստ ամերիկյան Mercer Global Financial consulting գործակալության: Իր խմելու ջրի ու օդի մաքրության, աղբահանման ու կոյուղու որակի, տրանսպորտային կարգապահության ու բացառիկ մաքրության շնորհիվ այս քաղաքն իրավամբ կարող է համարվել աշխարհի լավագույն բնակության վայրերից մեկը:
Civilnet











