Գլխավոր Լրահոս

Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Տաշքենդում այսօր մեկնարկել է ըմբշամարտի հունահռոմեկան ոճի աշխարհի առաջնությունը։

Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը շատ վստահ է մեկնարկել մինչև 75կգ քաշային կարգում։ Քիչ առաջ նա դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Մինչ այդ նախորդ երկու փուլերում նա խոշոր հավով նախ հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին (9։0), այնուհետև ավստրիացի Ֆլորիան Մարխլին (12։1)։ Ադրբեջանցուն հաղթելու համար Արսենին անհրաժեշտ է եղել ընդամենը մեկ ու կես րոպե։

Քիչ անց կկայանա քառորդ եզրափակչի գոտեմարտը։

Ավելի վաղ 85 կիլոգրամ քաշային կարգում հայաստանցի Արթուր Շահինյան պարտվել է հենց առաջին փուլում և դուրս մնացել հետագա պայքարից։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում