Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ամենաուժեղ ըմբշամարտիկներից մեկը՝ Արսեն Ջուլֆալակյանը, Ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության 75 կիլոգրամ քաշային կարգում երկու փայլուն հաղթանակներից հետո դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Քառորդ եզրափակչում մեր մարզիկը տարավ ոչ պակաս տպավորիչ հաղթանակ՝ կրկին ջախջախելով մրցակցին։ Այս անգամ նա 11։2 հաշվով առավելության հասավ մեքսիկացի Խուան Էսկոբարի նկատմամբ, իսկ գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ։
Կիսաեզրափակիչում Ջուլֆալակյանը դժվարությամբ առավելության հասավ հարևան Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբի Դաթունաշվիլու նկատմամբ՝ 1։0 հաշվով։
Եզրափակիչում մեր մարզիկի մրցակիցը խորվաթ Նևեն Զուգայն է։
Civilnet











