Գլխավոր Լրահոս

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը նոր տնօրեն ունի

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը նոր տնօրեն ունի

Վարչապետ Հովիկ Աբրահմյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցությունը և հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ 518 մլն դոլար ընդհանուր ծավալով: «Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝  նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում իրականացվող փոխգործակցությունը:

Հենրի Քերալին վարչապետին ներկայացրել է ՀԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավար Լաուրա Բեյլիին և վստահություն հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ ոչ միայն կնպաստի, այլև նոր թափ կհաղորդի Հայաստանի կառավարության հետ փոխվստահության հիմքերի վրա դրված համագործակցությանը: Հենրի Քերալին ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է և շահագրգռված Հայաստանի հետ նոր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում: ՀԲ տարածաշրջանային տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀԲ փոխնախագահի այցը Հայաստան, որի ընթացքում էլ կքննակվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու առաջիկա ծրագրերը: 

Հենրի Քերալին կարևորել է ՀԲ-ի աջակցությամբ մեր երկրում զբոսաշրջության ու գյուղատնտեսության բնագավառներում նախատեսվող ծրագրերի իրականացումը, որոնք ՀԲ տարածաշրջանային տնօրենի գնահատմամբ, ունեն զարգացման մեծ ներուժ: 

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լաուրա Բեյլիին՝ ՀԲ երևանյան գրասենյակի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք: Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Բեյլիի աշխատանքային հարուստ փորձառությունն ու մասնագիտական որակները լավագույնս կներդրվեն երկկողմ համագործակցության խորացման ու զարգացման գործում:

         :

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում