Գլխավոր Լրահոս

Բրազիլիայում մարզադաշտը լուսավորվում է ֆուտբոլիստների էներգիայի շնորհիվ

Բրազիլիայում մարզադաշտը լուսավորվում է ֆուտբոլիստների էներգիայի շնորհիվ

Ռիո դե Ժանեյրույում բացվել է մարզադաշտ, որը լուսավորվում է ֆուտբոլիստների շարժման արդյունքում առաջացած կինետիկ էներգիայի շնորհիվ։ Այս մասին հաղորդում է ամերիկյան CBS News-ը՝ հայտնելով, որ այդ յուրահատուկ մարզադաշտի բացմանը ներկա է եղել ֆուտբոլի արքա Պելեն։

նախագիծը հովանավորվում է Royal Dutch Shell ընկերության կողմից։ Խոտածածկի տակ գտնվում է 200 սալիկ, որոնք կլանում են խաղադաշտով վազող ֆուտբոլիստների էներգիան։ Ցերեկն այդ սալիկները էներգիան են ստանում արևից, ինչը նշանակում է, որ այս մարզադաշտում ֆուտբոլ կարելի է խաղալ օրը 24 ժամ։

Թեպետ նման սալիկներ տեղադրված են եվրոպական ավստրալական երկաթուղային կայարաններում և օդանավակայաններում, սակայն ֆուտբոլային մարզադաշտում նրանք օգտագործվում են առաջին անգամ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում