Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան աջակցություն է հայտնել իր հայրենակիցներին, ովքեր սեպտեմբերի 11-ին դուրս էին եկել Բարսելոնայի փողոցներ՝ պահանջելով անցկացնել Իսպանիայից Կատալոնիայի անկախանալու հանրաքվե։
«Այն, ինչ ես տեսա Բարսելոնայում, ուղղակի հիանալի էր։ Դժվար է հասկանալ, թե ինչու կատալոնացիներին թույլ չեն տալիս քվեարկել։ Մենք ցանկանում ենք քվեարկել, քանի որ հենց դա է ժողովրդավարության հիմնական սկզբունքը։ Սեպտեմբերի 11-ին փողոց էր դուրս եկել 2 միլիոն մարդ։ Չգիտեմ՝ եղել է նման բան այլ երկրներում», - ասել է կատալոնացի մարզիչը։ Այս մասին հաղորդում է իսպանական Sport.es-ը։
Գվարդիոլան 2008-2012 թվականների գլխավորել է Բարսելոնայի համանուն տիտղոսակիր ակումբը։ Նրա գլխավորությամբ կատալոնական ակումբը նվաճել է 14 տիտղոս՝ 3 անգամ հաղթելով Իսպանիայի առաջնությունը և երկու անգամ՝ Չեմպիոնների լիգան։
Civilnet











