Գլխավոր Լրահոս

Վարչապետը շնորհավորել է Արսեն Ջուլֆալակյանին

Վարչապետը շնորհավորել է Արսեն Ջուլֆալակյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Սիրելի Արսեն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:

Դուք միշտ բարձր եք պահել Հայաստանի պատիվն այս սպորտաձևում և ոգևորել բոլորիս տարբեր հեղինակավոր մրցաշարերում Ձեր ունեցած ձեռքբերումներով: Հայ ժողովուրդը հպարտանում է Ձեզանով, ով պատվով է ներկայացնում մեր երկիրը սպորտի ասպարեզում: Մշտական ուշադրության կենտրոնում պահելով այս ոլորտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս շարունակելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը:

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ, մաղթում նորանոր նվաճումներ և հաղթանակներ»,- ասված է վարչապետի շնորհավորական խոսքում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում