Այսօր Տաշքենդում շարունակվում է Ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի երեք մարզիկներ Ռոման Ամոյանը (59կգ քաշային կարգ), Վարշամ Բորանյանը (71կգ) և Արթուր Ալեքսանյանը (98կգ) մտել են պայքարի մեջ։
Մեր անվանի մարզիկ Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակչում առավելության է հասել Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սափարմամեդովի նկատմամբ (4։0)։ Ալեքսանյանը վստահ հաղթանել է նաև հունգարացի Ադամ Վարգային (2։0) և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
71 կիլոգրամ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 1/16 եզրափակչում հաղթել է Իտալիան ներկայացնող Ռիկարդո Վիտո Աբրեշիային։ Մրցամարտն ավարտվել է 4։0 հաշվով՝ հօգուտ մեր մարզիկի։ Հաջող է ընթացել նաև Վարշամի մրցամարտը ուզբեկ Դիլշոջոն Տուրդիևի հետ։ Մրցամարտն ավարտվել է ժամանակից շուտ մեր մարզիկի վստահ հաղթանակով՝ 10։2 հաշվով։
Քիչ անց կկայանան քառորդ եզրափակչի մրցամարտերը։
Ցավոք, 1/16 եզրափակչում անհաջող է մեկնարկել Ռոման Ամոյանը։ Այս փուլում նա 0։3 հաշվով պարտություն է կրել ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովից։
Civilnet











