Գլխավոր Լրահոս

Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար, Բորանյանը վնասվածք ստացավ կիսաեզրափակչում․ Աշխարհի առաջնություն

Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար, Բորանյանը վնասվածք ստացավ կիսաեզրափակչում․ Աշխարհի առաջնություն

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը (98կգ քաշային կարգ) և Վարշամ Բորանյանը (71կգ) դուրս են եկել Ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Հունահռոմեական ոճի վարպետ Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում ուժերը չափել է բելառուս Ալեքսանդր Հրաբովնիկի հետ։ Դժվարին պայքարում բելառուս մարզիկին գորգից դուրս հրելու համար ստացած մեկ միավորի շնորհիվ Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս փուլում Ալեքսանյանը մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել նաև բավականին ուժեղ մրցակից՝ իրանցի Ղասեմ Ղոլամրեզա Ռեզայիի արգելքը (3։1)։ Եզրափակիչում մեր մարզիկն ուժերը կչափի գերմանացի Օլիվեր Ադրիան Հասլերի հետ։

Քառորդ եզրափակչում Վարշամ Բորանյանի մրցակիցը Դեմև Ժադրաևն էր։ Ղազախ մարզիկը մրցամարտի ամբողջ ընթացքում գրեթե ակտիվություն չցուցաբերեց և դուրս մնաց պայքարից՝ շնորհիվ Վարշամի գրագետ գործողությունների, ում հաջողվեց Ժադրաևին երկու անգամ դուրս հրել գորգից (2։1)։ Կիսաեզրափակիչում՝ թուրք մարզիկ Յունուս Օզլեի հետ մրցամարտում Բորանյանն առաջին րոպեներին վնասվածք ստացավ և նրան տեխնիկական պարտություն գրանցվեց։ Առայժմ հայտնի չէ՝ դա թուրք մարզիկի հարվածի արդյունքն էր, թե Բորանյանը ձգել է մկանը։ Հայտնի չէ նաև, թե արդյոք մեր մարզիկը կկարողանա դուրս գալ մրցագորգ բրոնզե մեդալի համար պայքարում։

Եզրափակիչ է դուրս եկել նաև Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանին 1/16 եզրափակչում հաղթած Մինգիյան Սեմյոնովը, ինչը նշանակում է, որ Ռոմանը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար։

Մեդալների համար մրցամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 17։00-ին։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում