Գլխավոր Լրահոս

Արթուր Ալեքսանյանը երկրորդ ոսկին է բերում Հայաստանին

Արթուր Ալեքսանյանը երկրորդ ոսկին է բերում Հայաստանին

Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության եզրափակչում 98կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ (56 վայրկյան) առավելության հասավ գերմանացի Օլիվեր Ադրիան Հասլերի նկատմամբ և Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց (առաջին ոսկին նվաճել էր Արսեն Ջուլֆալակյանը): Այժմ Հայաստանի ընտրանին մեդալների ընդհանուր հաշվարկում առաջին տեղում է:  Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ հասնելը Արթուրը պարտության էր մատնել Թուրքմենստանի, Հունգարիայի, Բելառուսի և Հունգարիայի ներկայացուցիչներին.

1/16 եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան - Արսլան Սափրամենդով` 4:0:

1/8 եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան - Ադամ Վարգա` 2:0:

1/4 եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան - Ալեքսանդր Հրաբովնիկ` 1:0: 

1/2 եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան - ասեմ Ղոլամրեզա Ռեզայի` 3:1:

Եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան - Օլիվեր Ադրիան Հասլեր`

Այսօր պայքարի մեջ մտած Ռոման Ամոյանն (59 կգ) ու Վարշամ Բորանյանը (71 կգ) բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն ստացան, սակայն պարտվեցին երրոդ տեղի համար մրցավեճերում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում