Գլխավոր Լրահոս

Ինքնասպան է եղել հոկեյի աշխարհի նախկին չեմպիոն Միրոսլավ Հլինկան

Ինքնասպան է եղել հոկեյի աշխարհի նախկին չեմպիոն Միրոսլավ Հլինկան

Սլովակյան  sport.cz կայքը տեղեկացնում է, որ երեկ հյուրանոցի իր համարում հայտնաբերվել է հոկեյի աշխարհի նախկին չեմպիոն Միրոսլավ Հլինկայի դին։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել Բանսկա-Բիստրիցա քաղաքի հյուրանոցում։

42-ամյա նախկին մարզիկի ինքնասպանության պատճառները հայտնի չեն։ Նա ուներ երկու երեխա՝ Միխայիլն ու Վանեսան։ Վերջին տարիներին Հլինկան աշխատում էր մարզչի օգնական։

Հլինկան ավանդական մարզական ընտանիքից է, նրա հայրը նույնպես հոկեյիստ է եղել։ Տեղեկացնենք, որ Սլովակիայի հավաքականի կազմում Հլինկան չեմպիոն է դարձել 2002 թվականին։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում