Գլխավոր Լրահոս

Բորուսիա - Արսենալ․ մարզիչների կարծիքները

Բորուսիա - Արսենալ․ մարզիչների կարծիքները

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի խմբային փուլը: Առաջին տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա D խմբում` Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Արսենալին»: Հանդիպման նախօրեին երկու թիմերի գլխավոր մարզիչներն էլ մամուլի ասուլիս են տվել;

««Արսենալում» շատ են նորեկները: Ալեքսիս Սանչեսին ու Դենի Ուելբեքին ձեռք բերելով` նրանք զգալիորեն ուժեաղացան: Եթե դուք անցյալ տարի դիտել եք «Բորուսիա» - «Արսենալ» հանդիպումը, ապա պետք է նկատեիք, որ լոնդոնցիները հրաշալի պաշտպանվում են և արագ պաշտպանությունից անցնում հարձակման: Այդուհանդերձ, մենք այդ հանդիպման վրա շատ չենք կենտրոնանում, փորձում ենք եզրակացություններ անել Պրեմիեր լիգայում «Արսենալի» վերջին հանդիպումներից:

Չեմպիոնների լիգայի մեկնարկը մեզ համար հեշտ չի լինելու: Հարկավոր է տակտիկապես գրագետ խաղ ցուցադրել, որպեսզի մրցակիցը չկարողանա իր նախընտրած ֆուտբոլը ցուցադրել, այդուհետ արդեն պետք է օգտագործենք մեր հաղթաթղթերը»,- «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ես շատ եմ հարգում Յուրգեն Կլոպին. նա անհավանական արդյունքների է հասել իր կարիերայի ընթացքում: Նա հրաշալի է ոգեշնչում «Բորուսիային»: Հնարավոր է` Կլոպը շատ առումներով գերազանցում է ինձ: Նրա թիմի ցուցադրած դինամիկ, հարձակվողական ֆուտբոլն ինձ դուր է գալիս:

Մեզ համար շատ ցավալի էր Մատյե Դեբյուշիի կորուստը. այժմ ես ընտրության քիչ հնարավորություն ունեմ պաշտպանությունում: Ցանկացած հաջորդ կորուստը կարող է ճակատագրական լինել մեզ համար»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում