Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի առաջին խաղային օրը բոլոր բացահայտ ֆավորիտները՝ «Ռեալը», «Յուվենտուսը» և «Լիվերպուլը» հաղթանակներ տոնեցին, այդուհանդերձ, երեք անսպասելի արդյունք էլ գրանցվեց. «Գալաթասարայը» Թուրքիայում չկարողացավ պարտության մատնել «Անդերլեխտին», «Ատլետիկոն» մրցակցի հարկի տակ զիջեց «Օլիմպիակոսին», իսկ «Բայերը» հյուրընկալվելիս պարտվեց «Մոնակոյին»:
Հայ երկրպագուների համար ամենակարևոր հանդիպումը` «Բորուսիա» - «Արսենալ», ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով` 2:0: Յուրգեն Կլոպի սաները ոչ մի հնարավորություն չտվեցին լոնդոնցիներին և կարող էին նաև խոշոր հաշվով հաղթանակ տոնել: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Մխիթարյանը հանդիպման 5-րդ րոպեին սիմուլիացիայի համար դեղին քարտ ստացավ, բայց դա հայ ֆուտբոլիստին չխանգարեց գերազանց հանդիպում անցկացնել:
Առաջին խաղային օրվա բոլոր արդյունքները.
A խումբ.
«Յուվենտուս» - Մյալմո` 2:0, գոլերը` Տևես (59', 90'):
«Օլիմպիակոս» - «Ատլետիկո»` 3:2, գոլերը` Մասուակու (13'), Աֆելայ (31'), Միտրողլու (74'), Մանջուկիչ (38'), Գրիզման (87'):
B խումբ.
«Լիվերպուլ» - «Լյուդոգորեց»` 2:1, գոլերը` Բալոտելի (82'), Ջերարդ (90+, 11 մ.), Աբալո (90'):
«Ռեալ» - «Բազել»` 5:1, գոլերը` Սուխի (14' ինքնագոլ), Բեյլ (30'), Ռոնալդո (31'), Խամես (37'), Բենզեմա (79'), Գոնսալես (38'):
C խումբ.
«Բենֆիկա» - «Զենիտ»` 0:2, գոլերը` Հալք (5'), Վիթսել (22'):
«Մոնակո» - «Բայեր»` 1:0, գոլերը` Մոուտինյո (61):
D խումբ.
«Բորուսիա» - «Արսենալ»` 2:0, գոլերը` Իմոբիլե (45'), Օբամեյանգ (48'):
«Գալաթասարայ» - «Անդերլեխտ»` 1:1, գոլերը` Յիլմազ (90+), Պրաետ (52'):
Civilnet











