Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական ամառային խաղերի կազմկոմիտեն այսօր հրապարակել է Խաղերի բացման արարողության և մրցումների տոմսերի գները։
Օլիմպիադայի բացման արարողության տոմսերի գները, որը կայանալու է հանրահայտ «Մարականա» մարզադաշտում, տատանվելու են 87-2000 դոլարի սահմանում։ Ընդհանուր առմամբ, վաճառքի կհանվի մրցումների 7.5 մլն տոմս։ Ամենաէժան տոմսերի գինը կկազմի 17.4 դոլար, սակայն դրանք լինելու են Բրազիլիայում քիչ հետաքրքրություն առաջացնող այնպիսի մարզաձևերի համար, ինչպիսին է, օրինակ, հոկեյի (խոտի վրա) մրցաշարը։
Ուսանողների և թոշակառուների համար զեղչեր նախատեսված չեն։
Տոմսերի վաճառքը կմեկնարկի հաջորդ տարվա առաջին եռամսյակից։ Տոսմերը գնելու համար անհրաժեշտ է գրանցվել համապատասխան կայքերում և սպասել վիճակահանությանը, քանի որ շատ մրցույթների համար հայտերի թիվը կգերազանցի մրցումների համար հատկացված տոմսերի թիվը։
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը կայանալու են 2016 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։
Civilnet











