Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի մեկնարկային տուրն ավարտվեց առաջին խաղային օրվա արդյունքներն արդեն ներկայացրել ենք: Երկրորդ խաղային օրը 3 անակնկալ գրանցվեց. ՊՍԺ-ն, «Չելսին» և «Սպորտինգը» չկարողացան հաղթել համապատասխանաբար «Այաքսին», «Շալկեին» և «Մարիբորին»: Երկու գերխոշոր հաշիվ գրանցվեց` «Ռոմա» - ԲԿՄԱ` 5:1, «Պորտու» - ԲԱՏԷ` 6:0: Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում էլ «Բավարիան» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Մանչեսթեր Սիթիից»: «Բարսելոնան» ընդամենը 1 գնդակի առավելությամբ հաղթեց ԱՊՕԵԼ-ին, սակայն վստահ խաղ ցուցադրեց:
Առաջին տուրի երկրորդ խաղային օրվա արդյունքները.
E խումբ.
«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի»` 1:0, գոլերը` Բոատենգ (90+):
«Ռոմա» - ԲԿՄԱ` 5:1, գոլերը` Իտուրբե (6'), Ժերվինյո (10', 31'), Մայկոն (20'), Իգնաշևիչ (50', ինքնագոլ), Մուսա (82'):
F խումբ.
«Այաքս» - ՊՍԺ` 1:1, գոլերը` Շոն (74'), Կավանի (14'):
«Բարսելոնա» - ԱՊՕԵԼ` 1:0, գոլերը` Պիկե (28'):
G խումբ.
«Չելսի» - «Շալկե»` 1:1, գոլերը` Ֆաբրեգաս (11'), Հունտելաար (62'):
«Մարիբոր» - «Սպորտինգ»` 1:1, գոլերը` Զահովիչ (90'), Նանի (80'):
H խումբ.
«Ատլետիկ» - «Շախտյոր»` 0:0:
«Պորտու» - ԲԱՏԷ` 6:0, գոլերը` Բրահիմի (5', 32', 57'), Մարտինես (37'), Ադրիան (61'), Աբուբակար (76'):
Civilnet











