Գլխավոր Լրահոս

Թուրքիան ներկայացնող հայ շախմատիստը՝ Եվրոպայի չեմպիոն

Թուրքիան ներկայացնող հայ շախմատիստը՝ Եվրոպայի չեմպիոն

Թուրքիան ներկայացնող ազգությամբ հայ Արի Քիրեմիթչիյանը դարձել է Եվրոպայի շախմատի սիրողական առաջնության հաղթող, հաղորդում է Պոլսի «Ակոս» շաբաթաթերթը։

Մրցաշարն անցկացվել է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը Հունաստանի Էրեթրիա քաղաքում։

Ինը տուրից յոթում Քիրեմիթչիյանը հաղթանակ է տարել, մյուս երկուսում խաղացել է ոչ ոքի։

Ստամբուլահայ Արի Քիրեմիթչիյանն արդեն չորս տարի է՝ հանդես է գալիս որպես անհատ շախմատիստ և մասնակցում է տարբեր մրցաշարերի։ Ավարտելով Ստամբուլի Տատյան հայկական վարժարանը՝ նա ուսումը շարունակել է գերմանական մասնավոր լիցեյում։ Ներկայում Քիրեմիթչիյանն ուսանում է Թուրքիայի ամենահայտնի համալսարաններից մեկի՝ Բողազիչիի համալսարանի մաթեմատիկայի բաժնում։

Հայազգի երիտասարդը շախմատ սկսել է խաղալ հայկական վարժարանում ուսանելու տարիներին։ Քիրեմիթչիյանն ասում է, որ ինքը մեծ հաճույք է ստանում շախմատ խաղալուց և ծրագրում է շարունակել շախմատային կարիերան արտասահմանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում