Գլխավոր Լրահոս

Քուվեյթը պատրաստ է աջակցել Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը

Քուվեյթը պատրաստ է աջակցել Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 18-ին  ընդունել է Քուվեյթի խորհրդարանական պատվիրակությանը՝ հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շայիի գլխավորությամբ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը կարևորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է  երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Այդ նպատակով՝ պատրաստ ենք քուվեյթյան կապիտալի համար ստեղծել բարենպաստ ներդրումային պայմաններ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի  վարչապետի ջերմ ողջույններն ու Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը: Հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի խոսքով՝ երկկողմ փոխայցելությունները նոր թափ կհաղորդեն հայ-քուվեյթյան համագործակցության  հետագա ընդլայնմանը: Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային ընդգծել է առևտրատնտեսական կապերի զարգացման գործում իր երկրի շահագրգռվածությունը և այդ առումով կարևորել Հայաստանի և Քուվեյթի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության սերտացումը, բիզնես ֆորումների կազմակերպումը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ բնագավառներում: Երկուստեք կարևորվել է ուղիղ ավիաչվերթների կազմակերպումը:

Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային նշել  է նաև, որ Քուվեյթը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներին:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում