Նոր մեսենջեր Facebook-ից

Facebook սոցցանցն ավարտում է նեղ շրջանակներում անհատական շփման բջջային հավելվածի մշակումը, հաղորդում է Mashable-ը։ Այն հաղորդագրությունները, լուսանկարները, գտնվելու վայրի մասին տվյալները կտարածի միայն ազգականներից կամ մոտ ընկերներից կազմված նեղ խմբի շրջանակում։ Բջջային հավելվածը կոչվելու է Moments. այս պահին այն փորձարկվում են հենց ընկերության մասնագետները։ Մեսենջերի թողարկման ժամկետը դեռ չի հայտարարվում։
Թեմա
Civilnet










