Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ և վաստակած 6 միավորով շարունակում է ընթանալ երկրորդ տեղում:
4-րդ տուրի մյուս պարտիայում աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդն առավելության հասավ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի նկատմամբ և այժմ իր ակտիվում ունի 10 միավոր:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)` 10 մ.
2. Լևոն Արոնյան (Հայաստան)` 6 մ.
3. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)` 4 մ.
4. Ֆրանսիսկո Վալեխո Պոնս (Իսպանիա)` 1 մ.
Civilnet











