Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը որոշում է կայացրել ապահովագրելու իր ձեռքերը 3 միլիոն եվրոյով։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild պարբերականը։
Այդ գումարը կփոխանցվի 28-ամյա ֆուտբոլիստին այն դեպքում, եթե նա ստանա այնպիսի վնասվածք, որից հետո հնարավոր չի լինի շարունակել կարիերան։ Փոքր վնասվածքների դեպքում փոխհատուցում չի տրվի։
Տեղեկացնենք, որ Նոյերը Գերմանիայի ֆուտբոլի պատմության ամենահայտնի խաղացողերից է։ Նա նվաճել է 12 տիտղոս, որոնցից երկուսը՝ Չեմպիոնների լիգայում։ Իսկ այս տարվա ամռանը Նոյերը դարձել է աշխարհի չեմպիոն՝ ճանաչվելով Մունդիալ 2014-ի լավագույն դարպասապահ։
Civilnet











