Առջևում խորը աշուն է, անձրևներ, և մեզ դժվար կլինի խուսափել մրսածությունից ու տարատեսակ վարակներից: Առաջարկում ենք միջոց մրսածության դեմ, որը կարող եք ինքներդ պատրաստել: Այն նաև իմունիտետն ամրացնելու լավագույն միջոցներից մեկն է:
Դրա համար անհրաժեշտ է․
լավ լվացած և շերտատած երկու կիտրոն
իմբիր` մոտ 100 գ, բարակ շերտերով կտրատած /կամ 2 ճ․ գ․ իմբիրի փոշի/
մեկ բաժակ բնական մեղր:
Պատրաստման եղանակը
Ապակյա կամ էմալապատ տարայի մեջ միմյանց վրա շարեք կիտրոնն ու իմբիրը: Դանդաղ ավելացրեք մեղրը, մինչև ամբողջությամբ ծածկի կիտրոնն ու իմբիրը: Ծածկեք տարան ու դրեք սառնարանը, այն մի քանի ժամից կվերածվի դոնդողանման զանգվածի: Կարելի է սառնարանում պահել մինչև երեք ամիս:
Օգտագործման եղանակը
Մեկ ճաշի գդալ պատրաստի զանգվածը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք եռացած, հովացած (մոտ 80C աստիճան) ջուր, քանի որ մեղրի մեջ որոշ օգտակար նյութեր կարող են վերանալ 100C աստիճան տաքության ջրից:
Առողջ եղեք:
Civilnet











