Գլխավոր Լրահոս

Քիչ անց հայտնի կդառնան Եվրո 2020-ն ընդունող եվրոպական քաղաքների անունները

Քիչ անց հայտնի կդառնան Եվրո 2020-ն ընդունող եվրոպական քաղաքների անունները

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին Ժնևում ՈւԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում որոշվելու է, թե որ 13 քաղաքներն են ընդունելու 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։

Առաջին անգամ պատմության մեջ առաջնությունը կայանալու է Եվրոպա մայրցամաքի ամբողջ տարածքում՝ տարբեր երկրների 13 մարզադաշտերում։ Հավակնորդների ցանկում է 19 քաղաքի անուն։ 13 քաղաքաների մարզադաշտերից յուրաքանչյուրը կընդունի խմբային փուլի երկուական հանդիպում և 1/8 կամ 1/4 եզրափակիչների հանդիպումներից մեկը։ Հայտնի է, որ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կայանալու են երկու քաղաքում՝ Լոնդոնում և Մյունխենում։ Այսօր կորոշվի, թե քաղաքներից յուրաքանչյուրը որ խաղերն է ընդունելու։

Քվեարկությունն այս պահին սկսված է։ Հաղթող քաղաքների անունները հայտնի կդառնան Երևանի ժամանակով 15։00-ին։

Հավակնորդ քաղաքներն են՝ Բաքու (Ադրբեջան), Մինսկ (Բելառուս), Բրյուսել (Բելգիա), Սոֆիա (Բուլղարիա), Կոպենհագեն (Դանիա), Սկոպյե (Մակեդոնիա), Բուդապեշտ (Հունգարիա), Երուսաղեմ (Իսրայել), Հռոմ (Իտալիա), Ամստերդամ (Նիդերլանդներ), Դուբլին (Իռլանդիա), Բուխարեստ (Ռումինիա), Գլազգո (Շոտլանդիա), Բիլբաո (Իսպանիա), Ստոկհոլմ (Շվեդիա), Քարդիֆ (Ուելս), Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում